ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետաձգել է Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունը. այն տեղի կունենա այսօր
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հետաձգել է Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունը, որը տեղի կունենա այսօր: Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը դիմել էր ՄԱԿ ԱԽ-ին՝ բանաձևի քվեարկությունը հետաձգելու պահանջով՝ դա պայմանավորելով հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը Անվտանգության խորհրդին ներկայացրել էր բանաձևի սեփական տարբերակը: Այսպիսով՝ քվեարկության է դրվելու միանգամից երկու բանաձևի նախագիծ: Արևմտյան նախագիծը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացում, իսկ ռուսականը՝ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործունեության երկարաձգում Սիրիայում: