Լրահոս

18.07.2012 19:39


Բուենոս Այրեսում կազմակերպվել է ընդունելություն միջազգային դպրոցական օլիմպիադիայի մասնակից ՀՀ հավաքականի պատվին

Բուենոս Այրեսում կազմակերպվել է ընդունելություն միջազգային  դպրոցական օլիմպիադիայի մասնակից ՀՀ հավաքականի պատվին

 Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին:

            Ձեռնարկին ներկա էին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 Բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորեց վերջիններիս և հաջողություն մաղթեց իրենց հետագա գործունեության մեջ:

            Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների և գովասանագրերի: Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

Այս խորագրի վերջին նյութերը