Ակնհայտ է նոր շինարարության կարևորությունը Երևանի ջրամատակարարման բարելավման գործում: Հատկապես եթե հաշվի առնենք համակարգում խոշորածավալ ներդրումների զգալի անհրաժեշտությունը: Սակայն “Երևան Ջուր” ՓԲԸ-ն առաջադրված խնդիրները լուծելու և վարձակալության պայմանագրով նախատեսված ցուցանիշներն ապահովելու համար, հաշվի առնելով նաև միջոցների անբավարարությունը, որպես կանոն նորարարական մոտեցում է ցուցաբերում առկա հիմնահարցերին: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում բաշխիչ ցանցի ուսումնասիրությանը և վերակառուցմանը, այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք թույլ են տալիս նվազագույն միջոցներով հասնել առավելագույն արդյունքների: Հուլիսի 18-ին Երևանում Բաղրամյան պողոտայում, Կամոյի անվան դպրոցի հարևանությամբ, ջրաբաշխիչ հանգույցում (կարևորագույններից մեկը ողջ վարչական շրջանում) տարվող աշխատանքները ևս մեկ վկայություն են նման գործելակերպի նպատակահարմարության:
Ըստ ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Արաբկիր” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի՝ անցած տասնամյակների ընթացքում նշված դիտահորում ձևավորվել էր խողովակների մի իսկական “գորդյան հանգույց”, որը ոչ միայն թույլ չէր տալիս կարգավորել ”Կովկասյան” օրվա կարգավորիչ ջրամբարից այստեղ ձգվող 400մմ տրամագծով խողովակաշարով մատակարարվող ջրի բաշխումը, այլև ուղղակի խոչնդոտում էր դրան: Արդյունքում, չնայած ջրի առկայությանը, միշտ չէ որ հաջողվում էր բավարարել սպառողների պահանջարկը, հատկապես ամռանը:
Դիտահորը վերակառուցելու ծրագիրը վաղուց կար: Ուրիշ է, որ հաշվի առնելով քաղաքապետարանի կողմից Բաղրամյան պողոտայում վերջերս սկսված ասֆալտապատման աշխատանքները, որոշում ընդունվեց արագացնել դրա վերակառուցումը: Տվյալ նպատակով ապամոնտաժվում է ողջ հանգույցը և ստեղծվում նորը՝ ավելի պարզունակը և արդյունավետը, բաղկացած ընդամենը երեք փականներից, որոնց միջոցով այսուհետ կարգավորվելու է ջրի մատակարարումը Բաղրամյան-Պռոշյան, Բաղրամյան-Օրբելի և Բաղրամյան-Այգեձոր ուղղություններով:
Ավելին, արդեն առաջիկայում, Գաբրիել Մելիքսեթյանի վկայությամբ, վերակառուցվելու է Բաղրամյան-Այգեձոր ջրագիծը, կգործի նոր խողովակաշար, որին սպառողները միանալու են ընկերության միջոցներով կառուցվող անհատական դիտահորերի միջոցով: Սակայն դա, ինչպես ասվեց, առաջիկայում: Իսկ այսօր ընկերության և կապալառու կազմակերպության ջանքերն ուղղված են նրան, որ աշխատանքներն ավարտվեն ժամանակին և արդեն վաղը կեսօրին վերսկսվի Սարյան փողոցի 2-24 զույգ համարներով շենքերի, Կոնդ թաղամասի, Բաղրամյան պողոտայի 11-51 շենքերի, Պռոշյան, Պարոնյան, Ֆրիկ, Դեմիրճյան, Անտառային, Սարմեն, Ձորափի, Այգեձոր, Զարոբյան փողոցների, Բաղրամյան պող. 2-րդ, Պռոշյան փող. 1-ին նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Վերակառուցվում է Բաղրամյան պողոտայի դիտահորը

Հաղորդակցության բաժին