Նկուղից պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ են հայտնաբերվել
Հուլիսի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները 1982 թ. ծնված Ռուստամ Հ.-ին պատկանող, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցում գտնվող տան խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ:
Ըստ Ռուստամ Հ.-ի հայտարարության` դրանք պատկանում են նույն տանը բնակվող պապին, որը հաստատել է նաև վերջինս:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նկուղից պայթուցիկ սարքերի նմանվող առարկաներ են հայտնաբերվել