Արդեն մոտ 7 տարի է, ինչ ես՝ Դեմիրճյան 36 շենքի բնակիչս, ականատես եմ լինում բնության հանդեպ վանդալական և վայրենի արարքների: Դեմիրճյան փողոցը Երևանի ամենականաչ փողոցներից մեկն է, որով, ի դեպ, ամեն օր երթևեկում է հանրապետության նախագահը:
Մի քանի տարի առաջ քաղաքում հայտարարվել էր հերթական շաբաթօրյակը: Համատիրությանը տրամադրվել էր 20 ծառ: Կենտրոն կանաչապատումը տնկեց դրանք, իսկ բնակիչները ձեռնամուխ եղան տնկիների խնամքին: Սակայն արի ու տես, որ հենց հաջորդ առավոտ դրանցից և ոչ մեկը չկար. անհայտ պատճառներով անհայտ անձանց կողմից բոլոր ծառերը բարբարոսաբար կոտրված էին, արմատախիլ արված և նետված աղբամանների կողքին: Այս դեպքից հետո բնակիչները ժամանակ առ ժամանակ պայքարել են բակի՝ իրենց պատկանող կանաչապատ տարածքում նոր ծառեր տնկելու համար:
Ավելին, արդեն մի քանի տարի է, ինչ ամռանը ականատես ենք լինում, թե ինչպես է անհայտ պատճառներով բակի ողջ կանաչ տարածքում հրդեհ բռնկվում ՝ այրելով այնտեղ տնկված ծառերն ու խոտը: Ի դեպ, համատրիրությունն ամեն տարի բնակիչներին տրամադրում է մի քանի տնկի, որոնք վերոնշյալ պատճառներով այդպես էլ չեն արժանանում ծառ դառնալու «բախտին»:
Այս տարի ապրիլի 14-ին ևս շաբաթօրյակ էր հայտարարված, և Մաշտոցի պուրակում «Հայաստան ծառատունկ ծրագրի» կողմից բաժանվում էին հացենու տնկիներ, որոնցից մեկը վերցրի և տնկեցի բակում: Այդ օրը համատիրությանը տրամադրվել էր 6 բարդի: Այդպիսով բոլորը տնկեցինք բակում և բնակիչներով ամեն օր խնամում էինք դրանք: Որոշ ժամանակ անց բնակիչները նորատունկ բարդիներից մի քանիսը գտան կոտրված: Արդյունքում 7 տնկած ծառից մնաց միայն Մաշտոցի պուրակից բերված հացենին, որը, ի դեպ, հասցրել էր ծաղկել և ճյուղեր տալ: Ամեն օր 6-րդ հարկից դույլերով ջուր էի կրում և համառորեն ջրում այն: Սակայն այսօր՝ 3 ամիս անց հացենին արժանացավ նույն բախտին: Առավոտյան արթնացա և տեսա, որ ծաղկած ծառը կրկին անհայտ պատճառներով և անհայտ անձանց կողմից վայրենաբար կոտրված էր:
Հարց է ծագում, թե ինչ նպատակ են հետապնդում շարունակաբար նման արարք գործող անհայտ անձինք: Միգուցե ինչ-որ մեկը շենքի բնակիչներին պատկանող այս կանաչապատ տարածքի վրա աչք է դրել, իսկ մենք այս տարածքում միամտաբար ծառեր ենքտնկում և ամիսներ շարունակ փայփայում դրանք՝ մի օր դույլով բակ իջնելու և վայրենաբար արմատահան արած ծառեր հայտնաբերելու համար: Արդյո՞ք վերոնշյալ տարածքը նույնպես կդառնա կառուցապատման հերթական զոհը: Արդյո՞ք բնակիչներն իրավունք չունեն կանաչապատելու իրենց իսկ պատկանող բակը:
Վերոնշյալ պատմությունը, ինչպես նաև կանաչ տարածքների հանդեպ ատելության և թշնամանքի վերաբերմունքը լուսաբանման կարիք ունի: Վաղուց արդեն ժամանակն է, որ հասարակությունը գիտակցի, որ օրեցօր կանաչ տարածքներից զրկվող ոչ միայն քաղաքը, այլև երկիրը կանգնած է անապատացման եզրին, և եթե մենք չփրկենք այն, ապա ոչ ոք մեր փոխարեն չի անի դա:
Խնդրում եմ տարածեք այս տեղեկությունը և անհապաղ լուսաբանեք այն:
Անհայտ պատճառներով, անհայտ անձանց կողմից...

Հարգանքով՝
Դեմիրճյան 36 շենքի բնակիչ
Խաժակ Դրամփյան