Քաղաքական

18.07.2012 16:02


Հմայակ Հովհաննիսյանի պահվածքը ՀԺԿ քարտուղարը ճիշտ չի համարում

Հմայակ Հովհաննիսյանի պահվածքը ՀԺԿ քարտուղարը ճիշտ չի համարում

Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի քարտուղար Գրիգոր Հարությունյանը նորմալ չի համարում, երբ մի թիմի հետ համագործակցած քաղաքական գործիչը որոշ ժամանակ անց սկսում է քարկոծել այդ նույն թիմին։

–Ես ինքս ՀԺԿ–ի ծնվելու օրից այդ կուսակցության մեջ եմ, և կոնկրետ իմ տեսակը դա է։ Իսկ ուրիշներին չեմ ուզում գնահատել։ Ամեն մեկն իր մտածելու պատկերացումներն ունի,–«7օր»–ին ասել է Գ. Հարությունյանը՝ ճիշտ չհամարելով Քաղաքագետների միության նախագահ, ՀԺԿ հիմնադիրներից Հմայակ Հովհաննիսյանի, ու ընդհնարապես՝ նախկինում համագործակցած թիմին հետագայում քարկոծելու քաղաքական գործիչների, պահվածքը.

–Ես դա նորմալ չեմ համարում՝ առաջին հերթին մարդկային առումով։

Գ. Հարությունյանն ասել է նաև, որ ՀԺԿ–ից Հմայակ Հովհաննիսյանը ժամանակին դուրս է եկել, ինչպես որ վերջինն է մեկնաբանել, Արմեն Խաչատրյանի և Գագիկ Ասլանյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով։

–ՀԺԿ–ն ոչ մեկի դուրս գալուց հետո մեծ կորուստներ չի ունեցել,–միաժամանակ ընդգծել է ՀԺԿ քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը