Դամասկոսում պայթյունի հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը
Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Դամասկոսում՝ Ազգային հետախուզական ծառայության շենքի մոտակայքում, հերթական խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար գեներալ Դաուդ Ռաջիհան: Տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմ ալ Շաարը, նախագահ Ասադի աներորդի Ասեֆ Շաուքաթը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մահապարտ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է այն պահին, երբ շենքում ընթացել է նախարարների հանդիպումը հետախուզական ծառայության ղեկավարության հետ:
Միաժամանակ, «Ալ-Արաբիա»-ի հաղորդմամբ, ապստամբները հայտարարել են, որ ընդհուպ մոտեցել են նախագահական նստավայրին։