Լրահոս

18.07.2012 15:34


ԱԻ նախարարն ընդունել է «Էքսպերտցենտրի» ներկայացուցիչներին

ԱԻ նախարարն ընդունել է «Էքսպերտցենտրի» ներկայացուցիչներին

Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է ռուսական «Էքսպերտցենտր» ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև նախարարության տարբեր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ։

Ընկերության Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչ Սերգեյ Շուլգինը և հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Գրիգորի Նազարյանը ներկայացրեցին «Էքսպերտցենտրի» գործունեության հիմնական ոլորտներն ու արտադրանքը` հրդեհի վայրում հետազոտություններ կատարելու համար նախատեսված ժամանակակից, մասնագիտացված սարքավորումների նախագծում և արտադրություն, տարաբնույթ փորձաքննություններ անցկացնող շարժական լաբորատորիաների  նյութի հրդեհապայթյունավտանգավորությունը որոշող, հրդեհային անվտանգությունն ապահովող աշխատանքները վերահսկող ու փորձարկող սարքեր։ 

Ընկերությունը հիմադրվել է 1989 թ. Ռուսաստանում, իսկ Հայաստանում սկսել է գործունեության ծավալել 2011 թվականից։ Հրդեհային անվտանգությունից բացի` «Էքսպերտցենտրն» աշխատում է ճառագայթային, բժշկական, քրեագիտական և այլ ոլորտներում։ Այն ունի ուսումնական կենտրոն, որտեղ մասնագետները համապատասխան վերապատրաստում են անցնում` «Էքսպերտցենտրի» սարքավորումներով աշխատելու համար։

ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ռուսական ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Աշխատանքային խումբը գլխավորելու է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը