Լրահոս

18.07.2012 14:37


ԻՏՁՄ–ն իր մտահոգությունն է հայտնում

ԻՏՁՄ–ն իր մտահոգությունն է հայտնում

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն /ԻՏՁՄ/ իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, ինչի արդյունքում կարող է վտանգվել շուրջ 60.000-անոց սիրիահայ համայնքը:

Հաշվի առնելով, որ սիրիահայ համայնքում առկա են Բարձր տեխնոլոգիաների /ԲՏ/, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի մասնագետներ և ինժեներներ, ովքեր ներկայիս իրավիճակում հնարավոր է ցանկություն հայտնեն աշխատել պատմական հայրենիքում, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն իր պատրաստակամությունն է հայտնում իրազեկել հայաստանյան շուրջ 350 ՏՀՏ և 50 ԲՏ ընկերություններին նշված մասնագետների մասին և աջակցել նրանց աշխատանքի ընդունման հարցում:

Նույն խնդրով միությունը դիմել է նաև ՀՀ Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարություններ` խնդրելով ՀՀ դեսպանատան, եկեղեցական կառույցների և սիրիահայ համայնքի համապատասխան մարմինների միջոցով տեղեկացնել սիրիահայերի շրջանում ՏՀՏ և ԲՏ ոլորտի մասնագետներին պատմական հայրենիքում աշխատելու առաջարկի մասին:

ՏՀՏ և ԲՏ սիրիահայ մասնագետները, որոնք ցանկություն կհայտնեն աշխատել հայաստանյան ընկերություններում, կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Այս խորագրի վերջին նյութերը