Լրահոս

18.07.2012 21:31


Քրդական և ռուսական գործոնների թուրքական հաշվարկները

Քրդական և ռուսական գործոնների թուրքական հաշվարկները

Իրաքի կողմից Թուրքիայի դիմաց օդային տարածք փակելու որոշումը կապվում է տարբեր հանգամանքների հետ: Բայց երբ հաղորդվում է, որ Արբիլ-Իսթանբուլ կամ Արպիլ-Անթալիա թռիչքներն են, որոնք առկախված են, հստակորեն խնդիրը կապվում է  ուղղակի քրտական գործոնին:

Թուրքիայի տարածքին քուրտ ապստամբների ծավալած շարժումները վերստին լուսարձակի տակ են եկել։ Այժմ կանխազգուշացման քայլի կդիմվի քրտական կողմից փակելու` Թուրքիայի դիմաց օդային տարածքը: Նման որոշում  կարող է  ժամանակավոր լինել, մինչեւ որ իրավիճակը վերահանդարտեցնելու համապատասխան միջոցառումների դիմվի: Ոչ պաշտոնական մեկնաբանությունները տարաբնույթ են: Մինչ թուրքական լրատուամիջոցները Արբիլից Թուրքիա հասնող քարյուղի ծրագիրին նկատմամբ Բաղդատի անհամաձայնությանն են վերագրում պատահարը, Իրաքի օդանավային իշխանությունները խոսում են վերահսկողական սարքերի խանգարման մասին: Դրա դիմաց,  թուրքական կողմը առարկում է, որ էդ դեպքում ինչո՞ւ միայն դեպի Թուրքիա եւ դեպի Սեուտական Արաբիա առկախվել են թռիչքները: Ավելի ուշ, Իրաքի վարչապետը, առանց ակնարկություն անելու օդային տարածքի փակումին, հայտնում էր, որ Իրաքը չի կարող ձեռնածալ մնալ իր երկրի հյուսիսային տարածքին նկատմամբ գործադրվող օդանավային հարձակումներին դիմաց:

Խնդիրը որոշ ծխածածկույթի տակ է եւ որոշ ժամանակ է պետք  ճշգրիտ հետեւություններ կատարելու համար:

Փորձենք տեսնել սակայն, թե այլ ուղղությունների վրա ի՞նչ իրադրություններ են արձանագրվում, որոնք Անկարայի վարիչներին կիրառած քաղաքականության հետ ուղղակի-անուղղակի կապ կարող են ունենալ: Արեւմտյան լրատուամեքենան հստակ ճիգ է թափում միջնորդական եւ դիտորդական առաքելության ժամկետի ավարտի նախօրյակին համոզելու, որ Սիրիայի գործող իշխանություններին նկատմամբ օղակը առավելագույնս սեղմվել է արդեն, թե՝ հակաիշխանություն ուժերը արդեն իսկ վերահսկում են մայրաքաղաքի մի շարք թաղամասեր:

Բոլոր երեւույթներն ու նախադրյալները համոզում են, որ խնդիրը արդեն վաղուց դուրս է եկել Սիրիայի սահմաններից, իշխանություն-ընդդիմություն քաղաքական թե ռազմական ընդհարումների շրջագծից եւ ստացել` ոչ միայն շրջանային տարողություն, այլ հայտնված աշխարհաքաղաքական օրակարգի վրա:

Այսպես. Մոսկվան, հայտնապես միջինարեւելյան իր ռազմակայանն է սեպում Սիրիան, ուր գործող վարչակարգի տապալումը համարում է իր ձախողությունը կամ իր սեփական դիրքերից զիջումը: Մի կողմից ռուսական ռազմանավերը մոտենում են սիրիական ծովափ, մյուս կողմից ՆԱԹՈ-ն հայտարարում է, որ համապատասխան վերահսկողություն սաստկացուցած է ռուսական նավերի նկատմամբ: Խնդիրը ուրեմն, արաբական աշխարհի սահմաններից  շատ անդին անցած է  եւ ուղղակիորեն առնչված` ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՆԱԹՈ-ին, Ռուսաստանին։

Վերադառնանք Թուրքիա. վարչապետ Էրդողան շուտով կժամանի Մոսկվա: Նախատեսվում է, որ  ան լուծման առաջարկ է ներկայացնելու Կրեմլինին։ Սիրիայի նկատմամբ թուրքական կեցուածքները որոշ ելեւէջներից են անցնում։ Թուրքական զինվորական համակարգին եւ քաղաքական թեւին միջեւ ցուցադրվում է որոշ հակասություն: Սա այնքան էական չի կարող լինել, որքան ՆԱԹՈ-ի անդամ Թուրքիայի կատարած հաշվարկը ռուսական գործոնին նկատմամբ: Տավութողլուի ձախողած լինելու հայտարարությունը, թուրքական զորքերի սահմանային անհետեւանք կուտակումները, թուրքական օդանավի կործանման առիթով կատարված հերքումները ճակատից մի քայլ հետ քաշվելու երեւույթներ են: Կարեւոր է, թե ի՞նչ առաջարկ պիտի կատարե վարչապետ Էրդողանը Մոսկվայի վարիչներին:

Թուրքիայի տարածքին վերստին գլուխ ցցած քրտական դրսեւորումները, հիմա ալ Արբիլի հետ օդային տարածքի փակումը (թեկուզ ժամանակավոր) խնդիրներ են, որոնք ռուսականին առընթեր քրտական գործոնին հետ հաշվի նստելու են մղում Անկարայի պատասխանատուները: Ի վերջո գարնանային նորաձեւ հովերը դատապարտված չեն սահմանափակված մնալու արաբական երկնքների վրա:                                                        

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը