Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը զարգանում են դինամիկ կերպով, ինտենսիվ բարձրաստիճան փոխայցելություններ են կատարվում: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մորելն իր ներդրումը կունենա Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության առավել ամրապնդման եւ ընդլայնման գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մորելը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ ջանքեր կգործադրի փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցները անդրադարձան Հայաստան-ԵՄ համագործակցությանը Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպմանը, որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր բաղադրիչ գոհունակությամբ նշվեց Աֆղանստանում գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայության մասին:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մորելը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք խնդիրներ: