Լրահոս

18.07.2012 13:07


Խանամիրյանի դուստրը հրաժարվել է նախարարության աջակցությունից. Գագիկ Ծառուկյանը արդեն նախաձեռնել է

Խանամիրյանի դուստրը հրաժարվել է նախարարության աջակցությունից. Գագիկ Ծառուկյանը արդեն նախաձեռնել է
Հայտնի պարուսույց Վանուշ Խանամիրյանի դուստրը` Գայանե Խանամիրյանը, օրեր առաջ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը` Վանուշ Խանամիրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերի հարցում օգնության խնդրանքով: Նա այնուհետև ԶԼՄ-ներից տեղեկացել էր, որ Կառավարության նիստի օրակարգում ներառված է պահուստային ֆոնդից այս խնդրանքի հիման վրա գումար հատկացնելու մասին հարցը: Սակայն նա անսպասելիորեն որոշել է հրաժարվել տրամադրվելիք աջակցությունից: Տիկին Խանամիրյանն իր քայլը «Top-news.am»-ին այսպես է մեկնաբանել. 
-Այցելելով հորս գերեզման և տեսնելով, որ այնտեղ լայնածավալ աշխատանքներ են կատարվում՝ տեղեկացա, որ դրանց նախաձեռնողը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Պետք է ասեմ, որ ամեն ինչ արվում է ինչպես հարկն է և ճաշակով: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ Կառավարության աջակցությունից, քանի որ Գագիկ Ծառուկյանն արդեն նախաձեռնել է հորս մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքները, խորապես շնորհակալ եմ նրա կողմից ցուցաբերվող հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար: Հուսով եմ, որ Վանուշ Խանամիրյանի մահվան տարելիցին` հոկտեմբերի 5-ին, հուշահամալիրը ամբողջովին պատրաստ կլինի: 

Այս խորագրի վերջին նյութերը