«Սիրիայում տեղի ունեցող բախումները օրակարգային են դարձրել տեղի բազմահազարանոց հայ համայնքի անվտանգության հարցը: Միաժամանակ, նոր նշանակություն է ձեռք բերել համայն հայ ժողովրդի հայրենահավաքության և մասնավորապես արտերկրի տարբեր գաղթօջախներից հայրենադարձության խնդիրը:
Անկախության վերանվաճումից հետո սպասելի էր, որ հայրենի կառավարությունը տարբեր երկրներում հանգրվանած մեր հայրենակիցներին պետք է գրկաբաց հրավիրեր՝ մասնակցելու ազգային պետության շինարարությանը, բարգավաճմանը և պաշտպանությանը: Սակայն հայրենադարձության ինքնաբուխ առաջին փորձերից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը հայրենադարձության ծրագիր չունի, դրանում շահագրգռված չէ և արտերկիրը դիտարկում է միայն որպես նյութական օժանդակության աղբյուր: Այսօր էլ մեր պաշտոնատարների համար հայրենադարձությունը կոնկրետ սփյուռքահայերի անձնական գործն է, որի հնարավորությունները, փաստորեն, ոչինչով առավել չեն որևէ օտարազգիի Հայաստան ներգաղթելու պայմաններից:
Բնական է, որ քաղաքական և պատերազմական անկայություն ապրող երկրներում հակամարտության մեջ չներգրավված բնակչությունը ձգտում է հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդպիսի երկրների աշխարհագրությունը, որտեղ առկա է մեծաթիվ հայ բնակչություն, շարունակում է ընդարձակվել: Երեկ Իրաքից, այսօր Սիրիայից, վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրից հեռանալու որոշում կայացրած բազմաթիվ հայ ընտանիքեր միշտ չէ, որ ընտրում են հայրենիքը` նախապատվությունը տալով այլ երկրներում փախստականի ավելի արտոնյալ կարգավիճակ ստանալուն: Դրա գլխավոր պատճառը հայրենկիցներին ընդունելու Հայաստանի կառավարության անպատրաստությունն է և չկամությունը:
Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցներն արդեն բախվում են այդ անպատրաստությանը և չկամությանը:
ՀՀ կառավարությունից պահանջում ենք. 1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր: 2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով՝ չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ: 3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում: 4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռքբերում: 5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում: 6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ: 7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն:
«ՀԱՅԱԶՆ»–ը կառավարությունից պահանջում է
Բնական է, որ քաղաքական և պատերազմական անկայություն ապրող երկրներում հակամարտության մեջ չներգրավված բնակչությունը ձգտում է հեռանալ վտանգավոր շրջաններից: Այդպիսի երկրների աշխարհագրությունը, որտեղ առկա է մեծաթիվ հայ բնակչություն, շարունակում է ընդարձակվել: Երեկ Իրաքից, այսօր Սիրիայից, վաղը, հնարավոր է, մեկ այլ երկրից հեռանալու որոշում կայացրած բազմաթիվ հայ ընտանիքեր միշտ չէ, որ ընտրում են հայրենիքը` նախապատվությունը տալով այլ երկրներում փախստականի ավելի արտոնյալ կարգավիճակ ստանալուն: Դրա գլխավոր պատճառը հայրենկիցներին ընդունելու Հայաստանի կառավարության անպատրաստությունն է և չկամությունը:
Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցներն արդեն բախվում են այդ անպատրաստությանը և չկամությանը:
ՀՀ կառավարությունից պահանջում ենք.
1. Մշակել բոլոր երկրներից հայրենադարձության ընդհանուր և ընդարձակ ծրագիր:
2. Վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացված ձևով՝ չսպասելով ճգնաժամի խորացմանը, ինչը կարող է զոհերի և անհաղթահարելի խոչընդոտների պատճառ դառնալ:
3. Անհապաղ մատչելի պայմաներ ստեղծել Սիրիայից և այլ երկրներից բոլոր ներգաղթել ցանկացողների համար, այդ թվում մեկ ուղղությամբ մեկանգամյա անվճար ուղևորափոխադրում և նվազագույն քանակի անձնական բեռների փոխադրում: Թույլ չտալ մասնավոր փոխադրողների կողմից իրավիճակի շահագործում:
4. Սահմանել հայրենադարձվածի կարգավիճակ, որը կենթադրի շատ ավելի արտոնյալ պայմաններ, քան որևէ երկիր կարող է տրամադրել փախստականներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիության արագացված ձեռքբերում:
5. Բոլոր հայրենադարձներին տրամադրել ժամանակավոր կացարաններ և մշտական բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ, հատկապես Արցախի ազատագրված տարածքներում:
6. Կրթական հաստատություններում ստեղծել հատուկ պայմաններ սփյուռքահայերի երեխաների կրթությունը արդյունավետ շարունակելու համար, սահմանել մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու չափաբաժիններ:
7. Տրամադրել վարկ ստանալու արտոնյալ պայմաններ, ինչպես նաև օժանդակել աշխաատանք գտնելուն, այդ նպատակով վերապատրաստվելուն:
«ՀԱՅԱԶՆ» միություն»