Լրահոս

18.07.2012 12:21


«Եդինայա Ռոսիայի» գրասենյակում ինքնահրկիզվել է 50–ամյա մի կին

«Եդինայա Ռոսիայի» գրասենյակում ինքնահրկիզվել է 50–ամյա մի կին

Նովոսիբիրսկի առևտրա–աշխատանքային կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Պատճառն այն է, որ մի կին երկրի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի ընդունարանում ինքնահրկիզվել է։ Միջին տարիքի այդ կինն իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել և այրել։ Կրակից երկու մարդ է տուժել։ Կրակը տարածվել է 70 մ2 տարածքով մեկ։ Առևտրա–աշխատանքային կենտրոնի շենքից քսան մարդ է տարհանվել։

50–ամյա կնոջ այս քայլի դրդապատճառները պարզում է հետաքննությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը