Հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեի զարմիկը՝ Էդ Ֆիլիտը, աստղին մեղադրել է նրա որդու՝ Սեյջ Ստալոնեի մահվան համար։
Հոլիվուդյան աստղի 36–ամյա ավագ որդու դին հայտնաբերել էին իր բնակարանում: Կասկածներ կան, որ մահը վրա է հասել թմրանյութից։ Սեյջ Ստալոնեն դերասան էր, սցենարիստ և ռեժիսոր:
Ֆիլիտը վստահ է, որ Սեյջը կենդանի կլիներ, եթե նրա հայրը ավելի շատ ուշադրություն ցուցաբերեր իր որդու հանդեպ։ 18-ամյա Էդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վերջին տարիներին Սիլվեստր Ստալոնեն և նրա կինն արհամարհում էին Սեյջին և խուսափում նրա հետ հանդիպումներից։ Երիտասարդը Ստալոնեի տիկնոջը «շնորհավորել» է, որ նրան վերջապես հաջողվեց քանդել ընտանիքը, ինչի մասին որ այդքան երկար երազում էր։ Ֆիլիտն ընդգծել է, որ սկսնակ ռեժիսոր Սեյջին այնքան անհրաժեշտ էր հոր աջակցությունը, որը նա այդպես էլ չստացավ։
«Սիրտս պարզապես խառնում է ձեզանից»,–վրդովված գրել է Էդը։
Էդը Ստալոնեի խորթ քրոջ որդին է։ Ավելի վաղ նա գրել էր, թե հենց որ Ստալոնեն նորից է ամուսնացել, նրա կինը հայտարարել է. «Այժմ ե՛ս եմ Սլայի ընտանիքը, իսկ դուք նրան այլևս պետք չեք»։
Ի դեպ, մի քանի րոպե անց Ստալոնեի ազգականը ջնջել է իր գրառումը՝ լրագրողներին հայտնելով, որ նյարդերն էին տեղի տվել, ու թեև իրոք մեղադրում է իր քեռուն, սակայն չարժեր դա հանրության քննարկման առարկա դարձնել։
Ստալոնեին մեղադրում են որդու մահվան համար

7or.am