Լրահոս

18.07.2012 09:30


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է եվրոպական քաղաքական գործիչների

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է եվրոպական քաղաքական գործիչների

Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝   «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարևոր ձեւաչափ:

Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւ հետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրների նկատմամբ:

Էդվարդ Նալբանդյանն ողջունեց եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից
ծանոթանալու լավագույն հնարավորություն:

Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Այս խորագրի վերջին նյութերը