Գյումրիում հուլիսի 20-ին վիճակահանությամբ կբաշխվեն 647 հատ 1–սենյականոց բնակարաններ
Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 640 և 2010թ. կառուցված, սակայն դեռևս չբաշխված 7 հատ մեկսենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կկայանա հուլիս 20-ին՝ ժամը 12-ին, Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքները՝ ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների իրազեկվում և հրավիրվում են մասնակցելու բնակբաշխման վիճակահանությանը: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մյուս ընտանիքներին բնակարաններ կբաշխվեն աղետի գոտում բնակարանային շինարության հաջորդ փուլում: Ավելացնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս վիճակահանության ամբողջ ընթացքը «Շիրակ կենտրոնի» կողմից առցանց հեռարձակելու է, ինչպես նաև տեսաձայնագրվելու և www.shirakcentre.org կայքում տեղադրվելու է տեսագրությունները՝ առանց կրճատումների:
Գյումրիում հուլիսի 20-ին վիճակահանությամբ կբաշխվեն 647 հատ 1–սենյականոց բնակարաններ
Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 640 և 2010թ. կառուցված, սակայն դեռևս չբաշխված 7 հատ մեկսենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կկայանա հուլիս 20-ին՝ ժամը 12-ին, Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:
Երկրաշարժի հետևանքով անօթևան, հերթացուցակում հաշվառված և բնակբաշխման հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված ընտանիքները՝ ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների իրազեկվում և հրավիրվում են մասնակցելու բնակբաշխման վիճակահանությանը: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մյուս ընտանիքներին բնակարաններ կբաշխվեն աղետի գոտում բնակարանային շինարության հաջորդ փուլում:
Ավելացնենք, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս վիճակահանության ամբողջ ընթացքը «Շիրակ կենտրոնի» կողմից առցանց հեռարձակելու է, ինչպես նաև տեսաձայնագրվելու և www.shirakcentre.org կայքում տեղադրվելու է տեսագրությունները՝ առանց կրճատումների:
«Շիրակ կենտրոն» ՀԿ