Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների, Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ
Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա , ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա:
Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական, փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները:
Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները:
Կուսակցությունների այս դասական բաշխումը, ապահովում է երկրի քաղաքական բալանսը... (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն...)
Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի ձախ կողմը լիովին դատարկ է , ուստի խախտված է երկրի հասարակական, տնտեսական, սոցիալ-ապահովության ու աշխատանքի իրավունքների բալանսը: Այս դիսբալանսը երկրում տիրող բոլոր չարիքների աղբյուրն է հանդիսանում
Հայաստանի Ազգային ժողովի կազմը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
ՀՀԿ
69
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
ԲՀԿ
37
«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն
ՀԱԿ
7
«Օրինաց երկիր» խմբակցություն
ՕԵ
6
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
ՀՅԴ
5
«Ժառանգություն» խմբակցություն
Ժառ.
5
Կուսակցությունների բաշխման սանդղակի ձախ կողմը, բնականաբար, պետք է զբաղեցներ Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը՝ ՀԿԿ-ն, սակայն այսօր այն լուսանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական- տնտեսական կյանքում (այլ քննարկման նյութ է): Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան ՍԴՀ կուսակցությունը ու կանաչների կուսակցությունը կարող էին տեղ գրավել սանդղակի ձախ կողմում, սակայն համախմբվելով ՀԱԿ–ի կազմում, տեղավորվեցին աջ կողմում: ՀՅԴ-ն տեսականորեն որպես ընկերավարական կուսակցություն , պետք է լիներ ձախ կողմում, սակայն իր հաստատուն տեղն է գրավել հակասոցիալիստական, աջ բուրժուական կուսակցությունների կողքին:
«Սարդարապատ» շարժումը տեսականորեն կարող է հավակսնել համալրելու սանդղակի ձախ կողը, որպես գաղափարական իրական ընդդիմություն:
Քաղաքական ուժերի այս փաստացի տեղաբաշխվածությունըը խոսում է այն իրողության մասին, որ Հայաստանում տիրում է մոնոպոլ-կապիտալիստական, միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգ:
Սանդղակի աջ կողմում հավաքված կուսակցությունների ԱԺ- ում տեղ գտած պատգամավորների թիվը խիստ տարբեր է: ՀՀկ-ն, որը օլիգարխների ու մեծահարուստ մոնոպոլիստների շահերի պաշտպան կուսակցությունն է, գտնվում է կենտրոնից աջ ամենածայրամասում և ունի մեծամասնություն ԱԺ–ում: Այս տախտակը երկրի ոչ դեմոկրատիկ վիճակի հստակ պատկերն է:
Աջ կուսակցությունները, իրենց քաղաքական ու տնտեսական բնույթով, ազատ շուկայական տնտեսության, կապիտալիստական շահագործող սիստեմի պաշտպաններն են: Երկրում տիրող այսպիսի համակարգում վերանում է ընդդիմություն հասկացողությունը:
Ձախ ուժերի բացակայությունը աջ ուժերին հնարավորություն է տալիս անկաշկանդ ու անարգելք շահագործել և աղքատության շեմին կանգնեցնել աշխատող, գյուղացի, ծառայող դասակարգին: Քանի դեռ աշխատավոր գյուղացի դասակարգը կյանքի չի կոչել իր շահերը պաշտպանող կուսակցություններ, արհմիություններ, Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը մնալու է անկառավարելի:
Համակարգերը, որտեղ բացակայում է ձախ գաղափարական ընդդիմությունը (օպոզիցիան) կոչվում են բաց համակարգեր , հետևաբար անկառավարելի սիստեմներ: Համակարգը դառնում է անկայուն, տատանողական, քանզի այնտեղ բացակայում է սիստեմը կարգավորող կարգավորիչ (Controller) և ելքի ու մուտքի հետադարձ կապ (feedback): Այս երկու էլեմենտները փաստորեն ձախ սոցիալիստական ընդդիմության ֆունկցիաններն են կատարում երկրի քաղաքական համակարգը կայունացնելու ուղղությամբ:
Նկարում բերված է կարգավորվող սիստեմի մաթեմատիկական պարզեցված մոդել: Մոդելը կարող է բազմամուտք և բազմաելք լինել, կախված կարգավորվող պարամետրերի թվից:
Հակադարձ կապի (feedback)-ի բարերար ազդեցության ֆենոմենը օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, ավտամատ կարգավորվող սիստեմներում, տնտեսության մեջ... Քաղաքականապես ու տնտեսությամբ կայացած բոլոր երկրներում իշխող և ընդդիմադիր ուժերի ընտրաքանակը տատանվում է մի քանի տոկոսով, այդ իսկ պատճառով, տիրող համակարգը համեմատաբար հանգիստ և կառավարելի է:
Բոլոր այն երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գաղափարական ընդդիմության՝ (feedback)-ի բացակայության պատճառով ստացվում է բաց, միաբևեռ, բարձր ամպլիտուդաներով տատանվող անկայուն սիստեմ:
Համակարգի անկայունությունը իր հետ բերում է սոցիալական ու քաղաքացիական իրավունքների անտեսման , չքավորության ու արտագաղթի ազգակործան երևույթներ:
Աջ կուսակցությունները, խեղաթյուրելով վերը բերևած իրողությունները, փորձում են արհեստականորեն անտեսել տարբեր դասակարգերի գոյությունը և նրանց միջև անհաշտելի պայքարը Հայաստանում:
Սանդղակի աջ մասում գտնվող կուսակցությունները, միջկուսակցական բանավեճերերը ներկայացնում են որպես ընդդիմություն և փակում են ձախ գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն կազմակերպելու ճանապարհը:

Դոկտ. Արամայիս Միրզախանյան, Ստոկհոլմ