Լրահոս

18.07.2012 09:40


10 ամենատարօրինակ խանութները (ֆոտո)

Առաջին տեղում խանութ–բեռնարկղն է։ Նրանում վաճառվող «Freitag» երիտասարդական պայուսակները կարում են բեռնատար մեքենաների վրանից, իսկ բռնակները՝ անվտանգության գոտիներից։ Ցյուրիխում գտնվող այս խանութը կառուցելու համար պահանջվել է 17 բեռնարկղ։ Բարձրությունը 26 մետր է։

Երկրորդ տեղում հեծանիվ–խանութն է։ Բեռլինում գտնվող այս խանութի տերը դրա ճակատային մասը զարդարել է 120 հեծանիվներով։ Այսպիսով՝ ոչ ոք չի տարակուսում, թե դրանում ինչ է վաճառվում։

Գլխիվայր–խանութ։ Գլխապտույտ զեղչերի պատճառով Վանկուվերում գտնվող «Gap» խանութի ցուցատախտակները մի քանի օր գլխիվայր էին շրջել։ 32 մանեկենները, 4 ցուցափեղկերը և ավելի քան 100 անուն հագուստը, ինչպես նաև հանդերձարանի բոլոր հայելիներն և լոգոտիպերը, խանութին հարող կանգառում 3 մեքենաներն ու անգամ հոթ–դոգ վաճառող կրպակը գլխիվայր են ներկայացվել։

Խանութ ջրի վրա։ Այն գտնվում է Հնդկաստանի Բանջարմասին քաղաքում՝ գետի վրա։ Որպես կրպակ՝ վաճառողներն օգտագործում են սեփական նավակները։ Դրանց օգնությամբ են տեղափոխվում նաև գնորդները։

Սիմփսոնների խնութ։ «The Simpsons Movie» լիամետրաժ մուլտֆիլմի թղարկման նախաշեմին «7-Eleven» խանութների ցանցն իր կետերի մի մասը ժամանակավորապես վերանվանել է «The Simpsons»՝ Սիմփսոններ։

Բյուրեղյա խանութ։ Տոկիոյում «Swarovski» ոսկերչական ապրանքների խանութը իր հաճախորդներին կուրացնում է ոչ միայն իր տեսականիով, այլ նաև հայելային ճակատամասով և «Բյուրեղյա անտառ» ինտերիեռով։

«Adidas»–ի արկղ–խանութը գտնվում է Ամստերդանում։ Այն սպորտային կոշիկների տուփի տեսք ունի։

Խանութ–ճամպրուկում։ Իր 150-ամյակի կապակցությամբ «Louis Vuitton»–ը որոշել է թարմացնել իր գլխավոր խանութը՝ Փարիզում։ Ահռելի ճամպրուկները տեղադրվել են խանութի դիմաց վերանորոգման շրջանում։

Խանութ ռադիո և խանութ–ուժեղացուցիչ։ «Diesel» խանութը, որը ռադիոյի տեսք ունի, Լոնդոնում է։ Իսկ էլեկտրակիթառների լոնդոնյան խանութը կիթառի ուժեղացուցչի տեսք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը