Վրաստանի խորհրդարանը «կամաց–կամաց» սկսում է տեղափոխվել Քութայիս
Ինչպես ավելի վաղ հաղորդում էին վրացական լրատվամիջոցները՝ Վրաստանի խորհրդարանը Թբիլիսիից կտեղափոխվի Քութայիս։ Խորհրդարանի ապարատի ղեկավար Դավիթ Ջանիաշվիլին արդեն տվյալ խնդրի առնչությամբ հանդիպել է խորհրդարանի հանձնաժողովների ծառայությունների պետերի հետ: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»–ը։
Հանդիպումից հետո խորհրդարանի հասարական կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Մակա Գիգաուրին հայտարարել է, որ խորհրդարանի փոխադրումն իրականացվելու է մի քանի փուլով, որից առաջինում պետք է տեղափոխվեն նյութերը, արխիվները, սարքավորումները և այլն: Նա հավելել է, որ նախապես չի կարելի հստակ ասել, թե որքան կտևի տեղափոխման գործընթացը:
Խորհրդարանի նորակառույց շենքը կառուցված է բավական անսովոր նախագծով։