Մուլտիմեդիա լրագրության վարպետության դասընթաց լրագրողների համար
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) անց է կացնելու մուլտիմեդիա լրագրության վարպետության երկու դասընթաց լրագրողների համար:
Դասընթացի նպատակն է աջակցել Հայաստանի առցանց եւ տպագիր լրատվամիջոցների լրագրողների մուլտիմեդիա լրագրության ժանրում մասնագիտացմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ դասընթացի ընթացքում պատրաստված լրագրողական աշխատանքների միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց, երիտասարդների եւ սահմանամերձ շրջանների հիմնախնդիրներին:
Վարպետության դասընթացներիցառաջինըտեղիկունենաս.թ. հուլիսի 21-ին, ժամը՝ 12:00-18:00, IWPR-ի գրասենյակում (հասցեԿողբացի 39):
Վարպետության դասընթացն անցկացնելու են ԻնտերնյուսՀայաստանՀԿներկայացուցիչՀարությունՄանսուրյանըեւսոցիալականմեդիայիեւմուլտիմեդիալրագրությանփորձագետԱրթուրՊապյանը:
Դասընթացին մասնակցելու են IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականի հետ համագործակցող, IWPR-ի գործընկեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողները:
Դասընթացի ժամանակ մասնակիցները քննարկելու են Կովկասյան լրատու պարբերականի չափանիշներին եւ հետաքրքրության շրջանակներին համահունչ թեմաներ եւ մեկ շաբաթ ժամանակ են ունենալու այդ թեմաների վերաբերյալ մուլտիմեդիա նյութեր պատրաստելու համար:
Դասընթացին մասնակցելու է մինչեւ 10 լրագրող: Դասընթացի արդյունքում ստեղծված լավագույն նյութերը կհրապարակվեն IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականում, հեղինակները կստանան հոնորարներ:
Վարպետության դասընթացի ընթացքում պատրաստված նյութերը նախ եւ առաջ պետք է տպագրվեն IWPR-ի կայքում: Կազմակերպությունը իրավասու է վերահրապարակել այդ նյութերը www.iwpr.net կայքում եւ այլ լրատվամիջոցներում: Նյութերի հեղինակային իրավունքը պատկանելու է IWPR-ին:
Մուլտիմեդիա լրագրության վարպետության դասընթաց լրագրողների համար
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) անց է կացնելու մուլտիմեդիա լրագրության վարպետության երկու դասընթաց լրագրողների համար:
Դասընթացի նպատակն է աջակցել Հայաստանի առցանց եւ տպագիր լրատվամիջոցների լրագրողների մուլտիմեդիա լրագրության ժանրում մասնագիտացմանը եւ վերապատրաստմանը, ինչպես նաեւ դասընթացի ընթացքում պատրաստված լրագրողական աշխատանքների միջոցով հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց, երիտասարդների եւ սահմանամերձ շրջանների հիմնախնդիրներին:
Վարպետության դասընթացներից առաջինը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-ին, ժամը՝ 12:00-18:00, IWPR-ի գրասենյակում (հասցե Կողբացի 39):
Վարպետության դասընթացն անցկացնելու են Ինտերնյուս Հայաստան ՀԿ ներկայացուցիչ Հարություն Մանսուրյանը եւ սոցիալական մեդիայի եւ մուլտիմեդիա լրագրության փորձագետ Արթուր Պապյանը: