Թոշակառու տատիկն իր 90-ամյակը նշել է «Ամերիկյան բլուրներ» կարուսելի վրա
Օհայո նահանգի 90-ամյա թոշակառու Թելմա Հրաչն իր ծննդյան տարեդարձը նշել է ատրակցիոնների այգում։ Նա նստել է ժամում 130 կմ արագություն բացող հանրահայտ «Ամերիկյան բլուրներ» կարուսելը։ Թոշակառուն պատմել է, որ զվարճանքների այգի է հաճախում պարբերաբար՝ սկսած 1979թ.՝ դրա հիմնադրման օրվանից։Նա սեզոնային տոմս է գնում և ջանում է այգում լինել հնարավորինս հաճախ։ Նրա ամենասիրելի կարուրելը հենց «Ամերիկյան բլուրներն» են։ Այն այգում է հայտնվել 2009թ., և այդ օրվանից Թելման հասցրել է դրանից օգտվել ավելի քան հարյուր անգամ։
2010թ. էլ 78-ամյա ամերիկացի թոշակառու Վիկ Քլիմանն է «Ամերիկյան բլուրներ»–ից օգտվելու մարաթոն կազմակերպել և մեկ օրվա ընթացքում 90 անգամ պտտվել դրանով։ Այս կերպ նա որոշել էր նշել այգու տարեդարձը։
Թոշակառու տատիկն իր 90-ամյակը նշել է «Ամերիկյան բլուրներ» կարուսելի վրա
Օհայո նահանգի 90-ամյա թոշակառու Թելմա Հրաչն իր ծննդյան տարեդարձը նշել է ատրակցիոնների այգում։ Նա նստել է ժամում 130 կմ արագություն բացող հանրահայտ «Ամերիկյան բլուրներ» կարուսելը։ Թոշակառուն պատմել է, որ զվարճանքների այգի է հաճախում պարբերաբար՝ սկսած 1979թ.՝ դրա հիմնադրման օրվանից։ Նա սեզոնային տոմս է գնում և ջանում է այգում լինել հնարավորինս հաճախ։ Նրա ամենասիրելի կարուրելը հենց «Ամերիկյան բլուրներն» են։ Այն այգում է հայտնվել 2009թ., և այդ օրվանից Թելման հասցրել է դրանից օգտվել ավելի քան հարյուր անգամ։
2010թ. էլ 78-ամյա ամերիկացի թոշակառու Վիկ Քլիմանն է «Ամերիկյան բլուրներ»–ից օգտվելու մարաթոն կազմակերպել և մեկ օրվա ընթացքում 90 անգամ պտտվել դրանով։ Այս կերպ նա որոշել էր նշել այգու տարեդարձը։
7or.am