Լրահոս

17.07.2012 15:04


«Տարոն Մարգարյան, սիրուն չի». քաղաքապետը հակառակն է պնդում

«Տարոն Մարգարյան, սիրուն չի». քաղաքապետը հակառակն է պնդում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հակառակ բարձրացված աղմուկի, հայտարարել է, որ Աբովյան 19 հասցեում, որտեղ նախկինում խանութներն ապամոնտաժվել էին, այժմ սրճարան չի կառուցվում։  

–Որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը՝ սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել են հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում,-պնդել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Աբովյան 19 հասցեում սկսված շինարարության դեմ բողոքի գործողություններ էին ծավալվել, որի մասնակցիները «Տարոն Մարգարյան, սիրուն չի» գրությամբ պաստառներ են պատրաստել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը