Լրահոս

17.07.2012 14:45


Երթուղիներից դուրս է բերվել 20 մեքենա

Երթուղիներից դուրս է բերվել 20 մեքենա

Այսօր Երաևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին և ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաև, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:

Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք, և առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը