Ճապոնիայում շոգերի պատճառով 700 հոգու տեղափոխել են հիվանդանոց. մեկ մարդ զոհվել է
Ինչպես տեղեկացնում է «NHK»–ն՝ Ճապոնիայում շոգերի պատճառով ավելի քան 700 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Կա նաև մեկ զոհ. տարեց մարդու ինքնազգացողությունը վատացել է փղոցում մի քանի ժամ անցկացնելու պատճառով։
Ամենաբարձր ջերմաստիճանը գրացվել է Ճապոնիայի արևմուտքում և արևելքում` ավելի քան 35oC։ Մայրաքաղաք Տոկիոյի շրջակայքում նույնիսկ 38oC ջերմաստիճան է գրանցվել։ Իսկ Գումմայի շրջանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 39oC։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիային պատուհասել են ոչ միայն շոգերը, այլ նաև ջրհեղեղները։ Երկրի հարավարևմտյան շրջաններում մահացածների ու անհայտ կորածների թիվը կազմել է 29 մարդ։ Կյուսյու կղզուց ավելի քան 400 հազ. մարդ է տարհանվել։