Կարինե Հակոբյան. «Հասարակությունը պիտի տեր կանգնի կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան»–ի քայլին»
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ ԿարինեՀակոբյանըընդդիմության և ընդհանրապես հասարակության հաղթանակը 2013թ. նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մեջ է տեսնում։ «7օր»–ի հետ զրույցում նա նաև շատ է կարևորել կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլը։
–Հիմա շատ ենք խոսում քաղաքացիական հասարակության մասին, և գտնում եմ, որ հասարակությունը պետք է հանդես գա որպես պահանջների ձևավորող, որոնք նա պետք է հղի և՛ ընդդիմադիր, և՛ իշխանամետ կուսակցություններին։ Տվյալ դեպքում այն, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մտել կոալիցիայի մեջ, մի քայլ է, որին հասարակությունը պիտի տեր կանգնի։ Այսինքն` մենք նաև այդպիսով պարտավորեցնում ենք այդ կուսակցությանը շարունակել նույն ոճով, ու փաստորեն այդպիսով նա նաև բարոյական պարտավորություն է զգում հասարակության առջև,–ընդգծել է Կ. Հակոբյանը։
Նա նաև անդրադարձել է «Ժառանգության» ներկայիս պահվածքին՝ ուղղված հատկապես ԲՀԿ–ի դեմ։
Կարինե Հակոբյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ։
Կարինե Հակոբյան. «Հասարակությունը պիտի տեր կանգնի կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան»–ի քայլին»
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Կարինե Հակոբյանը ընդդիմության և ընդհանրապես հասարակության հաղթանակը 2013թ. նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու մեջ է տեսնում։ «7օր»–ի հետ զրույցում նա նաև շատ է կարևորել կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլը։

7or.am