Լրահոս

17.07.2012 12:09


Իրականացվել է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը

Իրականացվել է Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը
2012թ. հուլիսի 10–24-ը իրականացվեց Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, որը շարունակություն է 2010 և 2011թթ. գիտարշավների աշխատանքների, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար: Ֆրանս-հայկական այս առաքելությունը իրականացվում է ծրագրի երեք ներկայացուցիչներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Այսուհետ այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո` նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:
2012թ. հուլիսի 12-ին ընթացք ստացած այդ հնագիտական պեղումները թույլ տվեցին վեր հանել մի խումբ կարևոր նմուշներ, որոնք կօգնեն թվագրել Վահե Մելքոնյանի հայտնաբերած նավակը: Այս թվագրումը կիրականացվի Հնագիտության ինստիտուտի կողմից, Պավել Ավետիսյանի գլխավորությամբ,` ՍՀՍՀԿ-ի և ինստիտուտի պայմանագրի շրջանակներում:
Սուզվելով 15 մ խորությամբ` մի հին նավակի կտոր կտեսնեք` 8 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ, որի մի մասը վնասված է որսորդների գործողություններից:
Հիմնական մասը, որ վնասված չէ, մաքրած էր, և վանդակավի մեջ առնված՝ ըստ հնագետների մեթոդների:
Լուսանկարվել ու տեսանկարահանվել են ավազանից հանված ջրային բույսերի նմուշները, պլանկտոնները:
Այս բոլորը հանձնվել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին և Սևանի Ազգային պարկին:
Սուզումների երկրորդ փուլը տեղի կունենա այս երկուշաբթիից ` հուլիսի 16-ից, և նպատակ կունենա երևան հանել նմուշներներ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության Ինստիտուտի համար: Ջրից հանվելու և հետազոտվելու են Սևանի ֆլորան և ֆաունան Երկրաբանության և ձկնորսության Ինստիտուտի համար:

Այս խորագրի վերջին նյութերը