Քլինթոնը՝ Եգիպտոսում իր վրա նետված լոլիկների մասին. «Ցավում եմ, որ լավ լոլիկներ կորցրեցինք»
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի վիրվորվել այն բանից, թե ինչպիսի «ջերմ» ընդունելություն են նրա համար կազմակերպել Եգիպտոսում։ Հիշեցնենք, որ Ալեքսանդրիա քաղաք իր այցելության ժամանակ Քլինթոնի շարասյան վրա լոլիկներ ու կոշիկներ էին նետել, ինչպես նաև բացականչել «Մոնիկա»՝ հիշեցնելով Մոնիկա Լևինսկու և Հիլարի Քլինթոնի ամուսնու՝ Բիլ Քլինթոնի միջև սեռական կապերի վերաբերյալ ամղկահարույց քաղաքական սկանդալի մասին։
–Ինչքան ավելի շուտ Եգիպտոսում կստեղծվի կառավարություն, որը հաշվետու կլինի իր գործողությունների համար և պատասխանատվություն կկրի, այդքան ավելի շուտ մարդիկ կկարողանան անկախ որոշումներ կայացնել։ Լոկ բառերն այնքան բան չեն նշանակում, որքան գործողությունները, ուստի ես վիրավորված չեմ,–ասել է Քլինթոնը Երուսաղեմում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ապա ԱՄՆ պետքարտուղարն ավելացրել է.
–Ուրախ եմ, որ ոչ ոք չի տուժել այդ միջադեպի հետևանքով, և ցավում եմ, որ լավ լոլիկներ կորցրեցինք, սակայն դա ինձ առանձնապես չանհանգստացրեց։