Հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին:
Պարզվել է, որ նա հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ հերմետիկ փակել է այն և տեղափոխել իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տուն:
Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել է մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:
Հայտնաբերվել է անհայտ կորած կնոջ դիակը