Վաղը ՄԱԿ–ում քվեարկության կդրվի Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը
Արևմտյան պետությունների կողմից Սիրիայի հարցով մշակված բանաձևը (այն մշակվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից), որը նախատեսում է ՄԱԿ–ի կանոնակարգի 7-րդ գլխով ենթադրվող միջոցների կիրառում, չորեքշաբթի օրը քվեարկության է դրվելու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Նշենք, որ ՄԱԿ–ի կանոնակարգի 7-րդ գլխի 41-րդ հոդվածը թույլ է տալիս տնտեսական և ֆինանսական կոշտ պատժամիջոցներ կիրառել: Ռուսաստանն ու Չինաստանն արդեն զգուշացրել են, որ դա անընդունելի է: