Լրահոս

17.07.2012 09:45


«Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում». Սիրիայի ապստամբների նոր ռազմավարությունը

«Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում». Սիրիայի ապստամբների նոր ռազմավարությունը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում շարունակվում են կատաղի մարտեր ընթանալ կառավարական ուժերի ու ապստամբների միջև։ Հիմնական մարտերն ընթանում են մայրաքաղաքը միջազգային օդանավակայանին կապող մայրուղու վրա: Զոհերի մասին դեռևս հստակ տեղեկությունների չեն հաղորդվում, սակայն շատերը նշում են, որ սա ավելի քան մեկ տարի շարունակվող բախումների ամենադաժան առճակատումներից է։ Այս մասին գրում է  «Բի–Բի–Սի»–ն։

Նշենք, որ ավելի վաղ այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակը» հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ պատրաստվում է լայնածավալ գործողություններ սկսել կառավարական ուժերի դեմ: «Ազատ բանակի» նոր մարտավարությունն է` երկրի տարբեր քաղաքներում կամ գյուղերում հարձակվել կառավարական բոլոր ուժերի վրա` նրանց  կա՛մ ստիպելով հանձնվել, կա՛մ ոչնչացնելով: Այդ գործողությունն անվանել են «Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում»: Նրանք նշել են, որ դա «առաջին ռազմավարական փուլն է, որպեսզի երկիրը հասցնեն ամբողջական և լիարժեք քաղաքացիական անհնազանդության»:

Այս խորագրի վերջին նյութերը