Լրահոս

16.07.2012 17:30


Իտալիան մտադիր է մինչև 2018թ. պետպարտքը նվազեցնել 20 տոկոսով

Իտալիան մտադիր է մինչև 2018թ. պետպարտքը նվազեցնել 20 տոկոսով

Իտալիայի իշխանությունները ծրագրում են մոտակա 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի իրագործել 15-20 մլրդ եվրոյի պետական ակտիվներ: Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Վիտորիո Գրիլին` « Corriere della Sera»-ի հետ զրույցում:

Նախարարի խոսքով` պետական ակտիվների վաճառքից ստացված գումարը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը:

«Այդ միջոցառումը, ինչպես նաև էկոնոմիկայի ամենամյա աճը` շուրջ 1 տոկոսով, Իտալիային թույլ կտա 5 տարում 20 տոկոսով կրճատել պետպարտքը »,- ասել է նախարարը:

Նշենք, որ Իտալիայի պետպարտքը 2011թ. աճել է` հասնելով ՀՆԱ-ի 120,1 տոկոսի, իսկ ընթացիկ տարում երկրի կառավարության ապրիլյան կանխատեսումների համաձայն այն կարող է հասնել ՀՆԱ-ի 123,4 տոկոսին: 

Այս խորագրի վերջին նյութերը