Լրահոս

16.07.2012 15:34


ՄԱԿ-ի պայմանագրային մարմինը ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում

ՄԱԿ-ի պայմանագրային մարմինը ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով` երկուշաբթի հուլիսի 16-ին` և երեքշաբթի հուլիսի 17-ին: Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:

Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը