«Հայկական ռապսոդիա» ֆիլմը` Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիր
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրն է: Հայաստանի մասին պատմող սփյուռքահայ երիտասարդների ֆիլմը կցուցադրվի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական և համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
«Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի և Գարի Կանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Կասիանա Տեր-Հարությունյանը “Folha de Sao Paulo”-ի “Serafina” հանդեսի ֆոտոխմբագիրն է, Սեզար Կանանյանը 2010-ին հիմնել է իր Filmdesign կինոընկերությունը, իսկ Գարի Կանանյանն այժմ աշխատում է իր երկրորդ կինոնախագծի վրա:
«Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսրոներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր հարուստ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով և նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր Հայաստանի մասին` իր գույներով ու բացառիկությամբ»,-ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են որպես «ճանապարհային», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է նաև լավագույն հայկական վավերագրական ֆիլմ մրցանակին: