Հոգեբան. «Ամուսնության գերադասելի տարիքը 24-25 տարեկանն է»
Այսօրվա ասուլիսին հոգեբան Աննա Բադալյանն, անդրադառնալով ՀՀ կառավարության ընդունած որոշմանը, որով աղջիկների ամուսնության տարիքը 17-ից բարձրացվել է 18-ի, ասելէ, թե էականն այնքան տարիքը չէ, որքան տվյալ անձի հոգեբանական հասունությունը: Որպես հիմնավորում, բանախոսը նշել է, թե քիչ չեն 40 տարեկան անձինք, ովքեր ունեն 18 տարեկանի մտածողություն, և կան 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձիք են: «Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, ծնողների դերակատարումը նրա կյանքում և իր միջավայրը: Մեծ ազդեցություն ունի նաև հասարակությունը: Ընդհանրապես, հոգեբանության տեսանկյունից գերադասելի կլինի, որ մարդն ամուսնանա 24-25 տարեկան հասակում»,-ասել է հոգեբանը:
Իսկ գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը ողջունել է Կառավարության տվյալ որոշումը՝ նշելով, որ աղջիկը 17 տարեկանում դեռևս լիովին հասունացած չէ: «Աղջիկերի շրջանում կոնքային ոսկրի ձևավորումը տեղի է ունենում 18 տարեկանում, երբեմն հասնում մինչև 20 տարեկանի: Այսինքն, այս շրջանում ամուսնությունը և հղիությունը վտանգավոր է կնոջ համար: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` վերարտադրողական տարիքը համարվում է 25-30 տարեկանը: Իսկ երեխա ունենալու ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է»,- հայտնել է գինեկոլոգը:

7or.am