Լրահոս

16.07.2012 15:26


Օբաման ներողություն չի խնդրի Ռոմնիից

Օբաման ներողություն չի խնդրի Ռոմնիից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում ներողություն խնդրել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնիից՝ «Bain» ընկերության ղեկավարի պաշտոնում նրա գործուներությունը քննադատելու համար:

«Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել: Ռոմնին պնդում է, որ կլուծի տնտեսական խդիրները, քանի որ ինքը մեծ փորձ ունի բիզնեսում: Ես կարծում եմ, որ ընտրողները միանգամայն օրինական կերպով ցանկանում են իմանալ, թե որն է այդ փորձը»,- ասել է Օբաման, ում խոսքերը մեջբերում է «Fox News»-ը:

Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը թողարկել էր տեսանյութ, որում Օբամայի հավանական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեղադրվում էր Կանզաս Սիթիի պողպատի գործարանի սնանկացման մեջ: 

Այս խորագրի վերջին նյութերը