Այս տարի բուհ ընդունվող ուսանողների թիվը կազմել է 18000
Այսօրվա ասուլիսին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնել է, որ այս տարի բարձրագույն ուսումնական հասատատություններ ընդունվող ուսանողների թիվը կազմել է 18000, որոնցից 5400-ը դիմել են Երևանի պետական համալսարան:
«Նրանցից 381-ն ընդունվել են անվճար, իսկ 3126-ը` վճարովի համակարգ: Ընդհանուր ընդունվողների վերջնական թիվը կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է նրանով, որ ուսանողների մի մասը միաժամանակ դիմել են և պետական, և մասնավոր բուհեր»,- ասել է բանախոսը` նշելով, որ 2010 թ-ի համեմատ ավելացել է դիմորդների թիվն ու ընդունելության մրցակցային ցուցանիշը: Ինչ վերաբերում է թափուր տեղերին, ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ Համալսարանում դրանք 81-ն են: «Մասնավորապես, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում կան 27 թափուր տեղեր: Թափուր տեղեր կան կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, երկրաբանություն, ջրօդերևութաբանություն, եկեղեցաբանություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն մասնագիտություններով»,- ասել է նա` ընդգծելով, որ դպրոցներում թուլացել է ֆիզիկա առարկայի ուսուցանումը: Դիմորդները ֆիզիկա լավ չգիտեն, ինչը պետք է անհանգստացնի ավագ դպրոցի ուսուցիչներին և ղեկավարներին: Իսկ «մոդայիկ» համարվող մասնագիտություններն են` Միջազգային հարաբերությունները, Քաղաքագիտությունը, Իրավագիտությունը, Հանրային կառավարումը, Ռոմանոգերմաներենը, Արևելագիտությունը, Լրագրությունը, որտեղ բարձր են եղել դիմելիությունն ու մրցակցային ցուցանիշը:
Այս տարի բուհ ընդունվող ուսանողների թիվը կազմել է 18000
Այսօրվա ասուլիսին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտնել է, որ այս տարի բարձրագույն ուսումնական հասատատություններ ընդունվող ուսանողների թիվը կազմել է 18000, որոնցից 5400-ը դիմել են Երևանի պետական համալսարան:
«Նրանցից 381-ն ընդունվել են անվճար, իսկ 3126-ը` վճարովի համակարգ: Ընդհանուր ընդունվողների վերջնական թիվը կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է նրանով, որ ուսանողների մի մասը միաժամանակ դիմել են և պետական, և մասնավոր բուհեր»,- ասել է բանախոսը` նշելով, որ 2010 թ-ի համեմատ ավելացել է դիմորդների թիվն ու ընդունելության մրցակցային ցուցանիշը:
Ինչ վերաբերում է թափուր տեղերին, ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ Համալսարանում դրանք 81-ն են: «Մասնավորապես, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում կան 27 թափուր տեղեր: Թափուր տեղեր կան կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, երկրաբանություն, ջրօդերևութաբանություն, եկեղեցաբանություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու և գրականություն մասնագիտություններով»,- ասել է նա` ընդգծելով, որ դպրոցներում թուլացել է ֆիզիկա առարկայի ուսուցանումը: Դիմորդները ֆիզիկա լավ չգիտեն, ինչը պետք է անհանգստացնի ավագ դպրոցի ուսուցիչներին և ղեկավարներին:
Իսկ «մոդայիկ» համարվող մասնագիտություններն են` Միջազգային հարաբերությունները, Քաղաքագիտությունը, Իրավագիտությունը, Հանրային կառավարումը, Ռոմանոգերմաներենը, Արևելագիտությունը, Լրագրությունը, որտեղ բարձր են եղել դիմելիությունն ու մրցակցային ցուցանիշը:
7or.am