ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հաղորդել է սիրիական ընդդիմության առաջնորդներից մեկի մահվան մասին
Այսպես կոչված «Սիրիայի ազատության բանակի» ղեկավարներից Սալեհ ալ Սուբբայը սպանվել է Սիրիայի Տրեմսեխ գյուղում: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասված է ՄԱԿ-ի դիտորդների հայտարարության մեջ:
27 տեղաբնակների հարցաքննությունը ցույց է տվել, որ Թրեմսեի հարձակումն իրականացվել է հուլիսի 12-ի առավոտյան ժամը 05:00-ին: Դիտորդները հաստատել են, որ հարձակումն ուղղված է եղել հակակառավարական ուժերի ակտիվիստների դեմ: Նրանք հաստատել են նաև որ գյուղում ծանր զինտեխնիկա է օգտագործվել:
Հիշեցնենք, որ թեև Համա քաղաքի մոտակայքում գտնվող այս գյուղում զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ,սակայն տեղեկություններ կան շուրջ 200 մարդու մահվան մասին: Սիրիայի կառավարությունը հերքում է խաղաղ բնակիչների զանգվածային սպանության մասին լուրերը, սակայն ընդունում է, որ «հակաահաբեկչական գործողություն է» իրականացվել և զոհվածները ահաբեկիչներ են:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործողության հետևանքով սպանվել է ապստամբների առաջնորդներից մեկը, կարելի է ենթադրել, որ կառավարական ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների առաջնային նպատակը հենց ապստամբ գրոհայիններին ոչնչացնելն է եղել: