Իրանում 2 օրվա ընթացքում 87 սրճարան է փակվել. իսլամական բարոյականության պահանջը
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը` Իրանի մայրաքաղաք Թեհրանում ոստիկանությունը բարոյականության նկատառումներով վերջին 2 օրում 87 սրճարան և ռեստորան է փակել, որոնց «առկայությունը չի համապատասխանում իսլամական վարքուբարքին»:
«Այս հաստատությունները փակվել են, քանի որ դրանցում կանայք կարող էին ազատորեն նարգիլե ծխել, ինչն արգելված է հասարակական վայրերում»,- հայտարարել է Թեհրանի ոստիկանության սպա Ալի ռեզա Մեհրաբին:
Սրճարանները, որոնք առաջարկում են անլար կապ, մատչելի սնունդ և տաք ըմպելիքներ, Իրանում հայտնվել են միայն վերջին տարինների ընթացքում և դարձել երիտասարդության ժամանցի սիրելի վայրերը: Սակայն այս միտումը քննադատվել է պահպանողական իրանցիների կողմից, ովքեր դրանք անհամատեղելի են համարում իսլամի արժեքների հետ:
Բացի այդ, «բարոյականության ոստիկանության» աշխատակիցները ձերբակալել են մի քանի կանանց` իսլամական «դրես-կոդին» համապատասխան հագնված չլինելու պատճառով: