Լրահոս

14.07.2012 14:19


Տիգրան Առաքելյանի համար վեց տարվա ազատազրկում են պահանջել

Տիգրան Առաքելյանի համար վեց տարվա ազատազրկում են պահանջել

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի համար 6 տարվա, Արտակ Կարապետյանի համար՝ 3. 5, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի համար՝ 2 տարվա ազատազրկում է պահանջել, ընդ որում Դավիթ Քիրամիջյանի համար՝ պատիժը կիրառել պայմանական։

Նրանք մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախվման և դիմադրություն ցույց տալու համար։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 19–ին։ Կներկայացվեն պաշտպանական ճառերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը