Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի համագործակցությունը անհրաժեշտություն է»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱրամՀարությունյանը «7օր»-ի հետ զրույցում իր գնահատականն է տվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես անդրադարձել է միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու ՀՅԴ-ի, ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի ջանքերին, ինչպես նաև խոսել է Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակի պատճառների մասին։
Հարությունյանը հույս է հայտնել, որ վերոնշյալ քաղաքական ուժերի համագործակցությունը կհասնի այնպիսի մակարդակի, որ կարողանան լուրջ հակակշիռ ներկայացնել իշխող վարչակարգին ու հաղթել վարչակարգի ղեկավար Սերժ Սարգսյանին.
–Այդ համագործակցությունը անհրաժեշտություն է, և համոզված եմ, որ այդ քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն շարունակել այդ համագործակցությունը, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու սարսափեցրեց իշխանություններին։ Կուսակցությունների ղեկավարական շրջանակները, համենայնդեպս, այդ կարծիքի են։ Բնական է, որ դաշինքներում կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց, այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ միայն միավորման ճանապարհով է հնարավոր ստեղծել խորհրդարանական հակակշիռ Հանրապետական կուսակցության մեծամասնությանը, թեև անկախ ամեն ինչից՝ այս խորհրդարանը չի արտացոլում ընտրությունների ու ժողովրդի քվեների իրական պատկերը։ ՀՀԿ–ի այդ 44 տոկոսը «թափառաշրջիկ» ձայների միջոցով է հավաքվել։
Արամ Հարությունյան. «ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի համագործակցությունը անհրաժեշտություն է»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում իր գնահատականն է տվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես անդրադարձել է միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու ՀՅԴ-ի, ՀԱԿ–ի ու ԲՀԿ–ի ջանքերին, ինչպես նաև խոսել է Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակի պատճառների մասին։

7or.am