Լրահոս

14.07.2012 12:00


Արմեն Հովհաննիսյան. «Ոչխար չեմ»

Արմեն Հովհաննիսյան. «Ոչխար չեմ»

Բլոգեր Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել«հանդուրժողականություն» կոչվածը երբեք չշփոթել  առողջ բանականության հետ:

«Առողջ բանականությունը գիտակցում է, որ աշխարհը, կներեք արատահայտությանս համար, «բազմազան» է, և ուղղորդվում է այդ աշխարհում այլ մարդկանց, տեսակների, կարծիքների, շահերի հետ համակեցության սցենարներով: «Հանդուրժողության» քարոզը հաճախ քեզ կառավարելու, կամքդ հպատակելու գործիք է,–պարզաբանել է նա ու ավելացրել,–հիմա ես ասում եմ, որ 21-րդ դարում մեր վզին ավատատիրական կարգեր փաթաթած, մեր անկախության չկայացման համար ջանք չխնայող, իրենց իսկ սահմանադրությունը ամեն շունչ քաշելիս, իսկ արտաշնչելիս երկու անգամ, ոտնահարող, բանդիտների, օլիգարխների, պրոֆեսիոնալ գանձագողերի, ցինիկ անարժեք կարիերամոլների, զոռբաների ու անպատժելիությունից արբեցած հակասոցիալական տարրերի կուսակցությունը պիտի լուծարվի, ունեցվածքը ազգայնացվի, ղեկավարները իրավական սահմանափակումների ենթարկվեն: Ես ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՄ: Հայաստանի պայմաններում հավասարապես կարելի է ասել «Ոչխար չեմ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը