Լրահոս

14.07.2012 11:11


Նախատեսվում է Իրանի բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստան

Նախատեսվում է Իրանի բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի  այցը  Հայաստան

2012թ. հուլիսի 15-8-ը նախատեսվում է ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի  այցը  Հայաստանի Հանրապետություն:

Այցի նպատակն է քննարկել.

  1. Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական  մոնիթորինգի  խնդիրները
  2. Անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը:

Հայ-իրանական  փորձագիտական խումբը, Սյունիքի մարզում կուսումնասիրի Անդրսահմանային պահպանվող  տարածքի և ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի հարցերը, ինչից հետո խումբն աշխատանքները կշարունակի Երևանում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը