Լրահոս

14.07.2012 10:50


«The Blues Kid» Րաֆֆին կրկին Հայաստանում է

«The Blues Kid» Րաֆֆին կրկին Հայաստանում է

Ֆրանսիայի ազգային տոնի շրջանակներում ևս մեկ անակնկալ «Modd Events»-ի կողմից: «The Blues Kid» Րաֆֆին կրկին Հայաստանում: Ս. թ. հուլիսի 14-ին՝ ժամը 18:30–ին, Սիրահարների այգում կկայանա Րաֆֆիի համերգը: Բացառիկ հնարավորություն ևս մեկ անգամ վայելելու տաղանդավոր մանուկի ռիթմիկ կատարումները:

 

Րաֆֆին ծնվել է 2001թ. Ֆրանսիայի Գոնես քաղաքում, հայկական ընտանիքում: Վեց տարեկանից սովորել է Վիարմ քաղաքի երաժշտական դպրոցում, ապա իր բացառիկ տվյալների շնորհիվ, առանց ընդունելության քննությունների, ընդգրկվել Սերժի-Պոնտուազի կոնսերվատորիա:

Յոթնամյա Րաֆֆիի կյանքում որոշիչ էր նրա ելույթը երաժշտական դպրոցի կիթառահարների խմբի հետ, երբ առաջին անգամ խմբին նվագակցեց լսողությամբ:

Այժմ նա արդեն  հայտնի է իր յուրահատուկ կատարումներով և իմպրովիզներով, մասնակցել է բազմաթիվ փառատոնների, նվագել է հայտնի բենդերի հետ, ունեցել է տասնյակ համերգներ Եվրոպայում:

Րաֆֆին հասցրել է սիրվել նաև հայ հանդիսատեսի կողմից: Հայաստանում նա արդեն մասնակցել է մի քանի միջազգային  փառատոների, հեռուստահաղորդումների, ելույթ է ունեցել տպավորիչ կատարումներով տարբեր միջոցառումների ընթացքում, ինչպես նաև ապահովել է Պատրիկ Ֆիորիի Երևանյան համերգի բացումը: 2012թ. թողարկվել է Ռաֆֆիի առաջին ձայնասկավառակը:

Տոնի շրջանակներում ևս մեկ նվեր հայ երիտասարդներին: Րաֆֆիի ելույթին կհաջորդի DJ Mosey-ի`Պիեր Սարկոզիի բացօթյա համերգը, ապահովելով տոնական մթնոլորտ  և բարձր տրամադրություն:

Այս խորագրի վերջին նյութերը