Բարաք Օբամային սպանել սպառնացած ուզբեկի նկատմամբ վճիռ է կայացվել
ԱՄՆ դատարանը Ուզբեկստանի քաղաքացի, Նահանգներում անօրինական բնակվող Ուլուգբեկ Կադիրովին դատապարտել է 5 տարի 8 ամսվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու նպատակով հանցավոր համաձայնության գալու համար։ Դատախազության կարծիքով՝ 22–ամյա Ուլուգբեկը ծայրահեղական հայացքներ է ձեռք բերել՝ համացանցում ուսումնասիրելով համապատասխան տեղեկություններ, ինչպես նաև հավատացել է, որ գործում է իր հայրենիքում գտնվող ծայրահեղական մահմեդական շարժման անունից։
Կադիրովին ցմահ ազատազրկում էր սպառնում, սակայն 2011թ. հուլիսին ձերբակալվելուց հետո նա ակտիվորեն համագործակցել է իշխանությունների հետ և 2012թ. փետրվարին ամբողջությամբ ընդունել իր մեղքը։
Կադիրովն ԱՄՆ է գնացել սովորելու բժշկական դպրոցում, սակայն չի կարողացել ընդունվել, և նրա մուտքի արտոնագիրը չեղյալ է հայտարարվել 2010թ. ապրիլին։
Ուզբեկին ձերբակալել են մոթելում, երբ նա թնդանոթ և չորս նռնակ է գնելիս եղել զենքեր վաճառողից, ով իրականում իշխանությունների գործակալ է եղել։ Ավելի ուշ Կադիրովը խոստովանել էր, որ դրանք պատրաստվում էր օգտագործել Օբամային սպանելու համար։