Լրահոս

14.07.2012 10:06


Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ. «Մեր ինքնաթիռի կործանման մեջ սիրիական հակաօդային ուժերի մասնակցության վարկածը վերանում է»

Թուրքիայի ԶՈՒ  գլխավոր շտաբ. «Մեր  ինքնաթիռի կործանման մեջ սիրիական հակաօդային ուժերի մասնակցության վարկածը վերանում է»

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որով հերքվում է Թուրքիայի կողմից նախկինում առաջ քաշած այն վարկածը, թե իրենք կործանիչը վայր է գցվել Սիրիայի հակաօդային ուժերի կողմից։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

«Փորձաքննության շնորհիվ պարզ է դարձել, որ մեր  ինքնաթիռի կործանման մեջ սիրիական հակաօդային ուժերի մասնակցության վերաբերյալ նախկինում առաջ քաշած վարկածը վերանում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Թուրքիայի «F-16» տեսակի ինքնաթիռը կործանվել էր Սիրիայի տարածքում։ Թուրքական կողմը մեղադրանք էր առաջ քաշել Սիրիայի դեմ՝պնդելով, թե սիրիական կողմը անհիմն կերպով կրակ է բացել իրենց կործանիչի վրա։ Հետաքրքրական է, որ սիրիական կողմը հայտարարել էր, թե Թուրքիայի ինքնաթիռը խախտել էր իրենց օդային սահմանը՝ փաստացի ընդունելով, որ իր հակաօդային ուժերը կրակ բացել են ինքնաթիռի դեմ։  

Այս խորագրի վերջին նյութերը