Լրահոս

14.07.2012 09:05


Ջրահեղձվածի դին հայտնաբերվել է

Ջրահեղձվածի դին հայտնաբերվել է

Հուլիսի 13-ին, ժամը 00.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է  Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հուլիսի 14-ին,  ժամը 10.40-ին որոնղական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Երեկոյան Ամբերդ գյուղի բնակիչները գյուղին հարակից ջրանցքում նկատել են ջրահեղձված դի:

Ժամը 19.30-ին Արմավիրի մարզային փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1978 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանի դին և հանձնել Էջմիածնի ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը