Լրահոս

13.07.2012 17:40


Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրան չայցելել

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրան չայցելել

Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է մայիսի 2-ին Իրանում Ադրբեջանի երկու քաղաքացիների ձերբակալումը ու ադրբեջանցիներին  կոչ արել Իրան չայցելել, քանի որ այնտեղ վտանգավոր է ադրբեջանցիների համար.

«Մենք կոչ ենք անում ու զգուշացնում ենք Ադրբեջանի քաղաքացիներին, որ Իրան այցելելն անվտանգ չէ: Իրանում ձերբակալված մեր երկու քաղաքացիներին չեն թույլատրում անգամ հանդիպել այդ երկրում մեր հյուպատոսի հետ: Մենք 5 նոտա ենք հղել այդ կապակցությամբ, սակայն պատասխան չենք ստացել»:

Այս խորագրի վերջին նյութերը