Լրահոս

13.07.2012 19:47


Հնդկական գյուղում արգելել են սիրով ամուսնությունը

Հնդկական գյուղում արգելել են սիրով ամուսնությունը

Հնդկական Ուտար Պրադեշ նահանգի Ասարա գյուղի  խորհրդի անդամներն արգելել են սիրով ամուսնությունները՝ հայտարարելով, որ բոլոր այն զույգերը որոնք կխախտեն այս որոշումը կարտաքսվեն գյուղից։

Գյուղի ավագանին արգելել է նաև մինչև 40 տարեկան կանանց, առանց ուղեկցության, այցելել հասարակական վայրեր և օգտվել բջջային հեռախոսներից։
Այս որոշումները գյուղի խորհրդի անդամները պատճառաբանել են նրանով, թե դրանք արվել են տեղի կանանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը