Լրահոս

13.07.2012 18:09


Գողությունները բացահայտվեցին

Գողությունները բացահայտվեցին
Հուլիսի 12-ին, ժամը 12.25-ին,  ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեջանի գյուղամիջյան փողոցից բերման են  ենթարկել 1974 թ. ծնված Արսեն Ի.-ին, որը  հուլիսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, օգտվելով խանութի սեփականատիրոջ  բացակայությունից, ցուցափեղկին դրված պայուսակից գողացել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ, 11  դոլար և 10 եվրո:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Արսեն Ի.-ն կատարել է նմանատիպ ևս երկու գողություն ծաղկի սրահից  դրամարկղից՝  15.000 դրամ, խանութի ցուցափեղկին դրված պայուսակից՝  126.000 դրամ, 22  դոլար:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը